Հովիվի մասին

Մեր պատմությունը

«Հովիվ» ստարտափը Հայաստանում գործող ֆերմերների համար առաջարկում է նորարարական լուծումներ՝ օպտիմալացնելու ֆերմաների կառավարումը։ Մեր թիմը կազմված է բիզնես կառավարման, տվյալների վերլուծության և մաթեմատիկայի ոլորտներում փորձառու մասնագետներից, ինչը թույլ է տալիս մեզ մշակել արդյունավետ, գիտական և տվյալներով ղեկավարվող գործիքներ։ Հովիվը նպատակ ունի հեշտացնել ֆերմերների ամենօրյա գործընթացները՝ բարելավելով կենդանիների կառավարման և արտադրողականության համակարգերը։

Մեր հաջողությունները

Հովիվը շեշտադրում է անում մշտապես կատարելագործվելու վրա՝ հաշվի առնելով ֆերմերների կարիքները և նրանց առջև կանգնած մարտահրավերները։ Այս ճանապարհին մենք արդեն մեծ հաջողություններ ենք գրանցել։

«Գաղափարից բիզնես» ծրագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության «Գաղափարից բիզնես» ծրագրի դրամաշնորհը, որը մեզ օգնեց մեր նախագծի առաջին քայլերն իրականացնել։

Sevan Agritech Summit 2024

Մեր թիմը արժանացել է Sevan Agritech Summit 2024-ի առաջին հորիզոնականին։ Մենք նաև զբաղեցրել ենք երկրորդ հորիզոնականը Sevan Startup Summit 2024-ի Starter անվանակարգում։

Plug&Play

Մեր թիմը նաև մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված Plug&Play միջազգային ակսելերացիոն ծրագրին, ձեռք բերելով բիզնես գիտելիքներ։